Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականներ. կանայք ավելի մրսկան են, քան՝ տղամարդիկ

Գիտնականներ. կանայք ավելի մրսկան են, քան՝ տղամարդիկ

Թույլ սեռի շատ ներկայացուցիչներ մշտապես բողոքում են մրսելուց: Բժիշկները վստահ են,  որ դա պայմանավորված է կանացի օրգանիզմի առանձնահատկությամբ, գրում է «The Daily Mail»-ը:

 

Կանանց մոտ մարմնի ջերմաստիճանը մշտապես տատանվում է` կախված  էստրոգենի մակարդակից, որը համակարգում է  մակերեւութային անոթների ջերմաստիճանը: Որքան շատ է հորմոնն արյան մեջ, այնքան  անոթներն ավելի զգայուն են ջերմաստիճանի նկատմամբ, նշում են գիտնականները:

 

Դեռ 1998 թ. են գիտնականները պարզել, որ կանանց մարմնի ջերմաստիճանը 0,4 աստիճանով ավելի բարձր է, քան տղամարդկանցը, սակայն անգամ այդ պարագայում կանանց մոտ ձեռքներն  ու ոտքերը 2,8 աստիճանով ավելի սառն են: Համաձայն տեսություններից մեկի` դա բնական մեխանիզմ է, կանացի օրգանիզմը հակված է  պաշտպանել երեխային հղիության ժամանակ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ